«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանում առաջխաղացում կա, խանդավառություն կա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Վերջինս WCIT 2019 համաշխարհային ՏՏ ոլորտի համաժողովի բանախոսներից է:
Նա պատասխանել է համաժողովի և ՀՀ ՏՏ ոլորտի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:
– Պարոն Զորյան, արդեն 2-րդ օրն է՝ Երևանում ընթանում է WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը: Հավանաբար մասնակցել եք նաև այլ երկրներում նմանատիպ միջոցառումների: Ինչպե՞ս է Հայաստանում այն կազմակերպված: Տարբերություններ դրական և բացասական առումներով նկատո՞ւմ եք:
– Ընդհանրապես շատ հաջող համաժողով է: Հաջող է կազմակերպվածության առումով, ժողովրդի բազմության և տեսակի առումով, նաև բավական բովանդակալից է: Այո, այլ համաժողովների շատ հաճախ եմ ներկա լինում, քանի որ տեխնոլոգիաների և հետազոտությունների ոլորտում եմ: Ընդհանրապես այն համաժողովներին, որտեղ ես ներկա եմ լինում, ավելի խորը գիտական համաժողովներ են, քանի որ այդ ժամանակ տեխնոլոգիաների ոլորտի մարդիկ խոսում են մեկ այլ տեխնոլոգիաների ոլորտի մարդկանց համար: Այս համաժողովը տարբեր է. ՏՏ ոլորտի ներկայացուցիչները իրենց վերջին նորությունների և հետազոտությունների մասին են խոսում՝ ոչ ոլորտի ներկայացուցիչների համար, ինչը շատ լավ կողմեր ունի: Դու կարողանում ես քո ունեցած տեխնոլոգիական գիտելիքները տարածել ոչ ոլորտի ներկայացուցիչների շրջանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: