«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ալկոհոլային խմիչք է վաճառքի հանել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել 20 տարվա հնություն ունեցող կոնյակներ: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ վաճառքի է հանվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերության՝ Հայասի գրուպի «Hayasy 1830 Renaissance» 20 տարեկան 0.7 լ կոնյակը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ալկոհոլային խմիչքն ունի 40% թնդություն, իսկ վաճառքի է հանվել 12 հազար 900 շիշ: Ընդհանուր ԴԱՀԿ-ն մեկնարկային գին սահմանել է 256 մլն 387 հազար դրամ: Այսինքն՝մեկ շիշն արժե 19 հազար 874 դրամ:
Ըստ ԴԱՀԿ-ի՝ այն վաճառվում է որպես երկրորդային հումք: Ավելին, պարզվում է, որ դրանք դրոշմավորված չեն ակցիզային դրոշմանիշերով, իսկ հետևի պիտակի վրա գրառումները կատարված են չինարեն, հարկադիր էլեկտրոնային աճուրդից գնելուց հետո նշված տեսքով շուկայում իրացման ենթակա չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: