Երգչուհի Մադոննան չեղյալ է հայտարարել Madame X համերգը, որ պետք է տեղի ունենար Նյու Յորքում հոկտեմբերի 8-ին՝ հայտնում է NME ն:

Շոուն նախատեսվում էր անցկացնել BAM Howard Gilman Opera House հրապարակում, սակայն բժիշկները նրան համոզել են, որ ծնկի վնասվածքի պատճառով առաջիկա երեք օրերը ավելի լավ կլինի տրամադրել վերականգնմանը։

Երկրպագուներին առաջարկել են պահել տոմսերը և սպասել նոր ամսաթվի: Հոկտեմբերի 10-ին և 12-ին նախատեսված համերգները տեղի կունենան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել