Դուք գոնե հասկացա՞ք՝ Օրբելյանն ինչ արեց: Մաստեր կլաս ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի արվեստագետը, գեղարվեստական ղեկավարը, ու ինչպիսին պետք է լինի իր ղեկավարին սատարող ստեղծագործական կուռ կոլեկտիվը (բացառությամբ՝ մի երկու քնձխի):
Դատարանում միայն Օրբելյանը չհաղթեց, հաղթեց մշակույթն ընդդեմ մարտնչող տգիտության, հաղթեց հանդիսատեսի առաջ խոնարհվող, բայց ոչ անարդարության դիմաց ծալվող ու քծնվող արվեստագետի տեսակը: Վերջապես, Օրբելյանը փրկեց մշակույթի պատիվն ու համբավը համաշխարհային խայտառակությունից: Մինչդեռ որոշ վայ-արվեստագետներ ծափ էին տալիս, երբ քարուքանդ էր արվում մշակույթի ոլորտը, երբ վերացվում էր մշակույթի նախարարությունը: Իսկ երբ շարքային մի աշխատողի պես գործից հանում էին ՌԴ վաստակավոր արտիստին, ջայլամի պես մտցրել էին գլուխները չգիտեմ որտեղ: Թեպետ, հանուն արդարության, չմոռանանք Օպերայում հնչած իսկական արվեստագետների փշաքաղվելու չափ հուժկու խոսքերը, որոնք սատար կանգնեցին Օրբելյանին եւ չհաճոյացան լուսահոգի նախարարության վերջին դահիճներին:
Ասածս ի՞նչ է. ովքեր լռել են մինչեւ հիմա, դուք միշտ կլինեք լուսանցքում, իսկ Կոնստանտին Օրբելյանը՝ համաշխարհային մեծ բեմերում, համաշխարհային մշակույթի պատմության էջերում:
Կից նյութը կարող եք դիտել այստեղ։