168.am-ը գրում է.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.30-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան, Դպրոցի, Աբովյան, Հերացու, Սովետական Բանակի, Վարդանանց փողոցների, ժամը 11.00-ից մինչև ժամը 18.00-ն Վանաձոր քաղաքի Թատերական, Թումանյան, Ջինանյան, Շիրվանզադեի, Նժդեհի փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի բազմաբնակարան շենքերի և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել