Կրասնոդարի երկրամասում ԱՄՆ-ից Լունա Ֆեները դեմքի վրայի ծննդյան նշանը հանելու համար ենթարկվել է առաջին վիրահատությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով լազերային ֆոտոդինամիկ թերապիայի գծով մասնագիտացած քաղաքային կլինիկայի մամուլի ծառայությանը:

Ինչպես նշվում է, վիրահատությունը տևել է մեկ ժամ և դրա ընթացքում ոչ մի բարդություն չի առաջացել:

«Աղջիկն իրեն լավ է զգում: Այժմ նա ստերիլ վիրակապով է: Նա տանն է, մեր ամենօրյա հսկողության ներքո»,- հաղորդել է կլինիկայի գործադիր տնօրեն Անդրեյ Ալեքսուտկինը:

Բժիշկների խոսքերով՝ վիրահատությունը հնարավորություն կտա պարզել, թե որքան ժամանակ կպահանջվի հյուսվածքների վերականգնման համար, որպեսզի աղջկա համար բուժման ժամանակացույց կազմվի:

Բժիշկները նաև նշել են, որ Լունան լավ է զգում և նրա վիճակում անհանգստացնող ոչինչ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել