Lragir.am-ը գրում է.

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մտադիր է հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել: Այս մասին այսօր WCIT 2019 տեխնոլոգիական համաշխարհային համաժողովում իր ելույթում ասաց Քարդաշյանը՝ հավելելով, որ Հայաստանից կհեռանա չորս նոր գաղափարով:

«Երեկ Հայաստանի փողոցներով երթևեկելիս շատ եմ ոգեշնչվել: Առաջիկայում Հայաստանի հետ կապված մեծ նորություններ կլինեն: Մտածում եմ ստեղծել հայկական ծաղիկների բույրով օծանելիք, դրանից բացի, գեղեցկության հետ կապված մեծ նախագծի մասին եմ մտածում: Հայաստան այցն ինձ շատ է ոգևորել»,- ասաց նա:

Քարդաշյանը նշեց, որ այս համաժողովը իր համար շատ լավ արդարացում էր` Հայաստան գալու համար։ Ասաց, որ երբ իմացել է համաժողովի մասին, սիրով համաձայնել է մասնակցել: «Այնքան հուզված եմ և շնորհակալ եմ, որ այստեղ եմ, նաև հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա երեխաներիս այստեղ մկրտել»,- նշեց նա: Անդրադառնալով սոցիալական մեդիայի ազդեցության թեմային՝ նա նշեց, որ պարզապես ապշում է՝ տեսնելով, թե որքան հնարավորություններ է սոցիալական մեդիան այսօր տալիս: Նա հավելեց, որ հետևորդների թվին չի նայում, թվերն ավելի շատ բիզնեսի մեջ են հետաքրքիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել