Ամառն արդեն լիովին  իր դիրքերի մեջ է, և ամառային հանգստի սիրահարները արդեն պլանավորում են, թե ինչպես անցկացնեն ամառային հանգիստը: Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը հանգստի հետ կապված իր հիշողությունները և նախընտրություններն ունի:

«Ես սիրում եմ հանգստանալ այնտեղ, որտեղ կա ծով և կա արև,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Շուշաննան, - Էքստրիմ սիրում եմ, բայց մշտապես դրա մեջ չեմ կարող լինել: Սիրում եմ նաև մարդկանց հետ շփվել, սիրում եմ նաև պարզապես քնել, տեսարժան վայրեր գնալ»:

Դերասանուհին հանգստի առումով հարմարվող է, բայց նաև զանազանություն է սիրում: Նա այն մարդկանցից է, ով հանգստի ժամանակ ձեռք բերած ծանոթների հետ կապը պահում է. «Այն մարդը, ով հետաքրքիր է, անկեղծ է, դու ուզում ես պահել նրա հետ կապը, և էական չէ` որտեղ ես ծանոթացել նրա հետ»:

Իսկ մեր այն հարցին` արդյո՞ք ամառային հանգստի ժամանակ սիրավեպ ունեցել է, դերասանուհին պատասխանեց. «Դա ավելի շատ ճամբարի տարիներին էր, երբ ամռանը գնում էինք ճամբար և հետաքրքիր պատմություն էինք բերում մեզ հետ և սկսում պատմել  ընկերուհիներին: Բայց ճամբարը վերջանում էր, սիրո պատմությունն էլ հետը»: Սա իհարկե ճամբարային պատմություններից, իսկ հիմա. «Սիրային պատմություններով հանգստից հետ չեմ գալիս, հիմա ավելի փորձում եմ հանգստանալ և այդպիսի բաների վրա չեմ կենտրոնանում»:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել