Երևանում իր աշխատանքն է շարունակում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը:

ՏՏ համաժողովին մասնակցում է 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

Այդ առիթով Հայաստան են այցելել հայտնի հայեր, ինչպես Քիմ Քարդաշյանն է, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը և ուրիշներ:

Այսօր՝ ժամը 11:00-ին, Քիմ Քարդաշյանը՝ որպես հատուկ զեկուցող, ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ։

«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը՝ որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել