oil-rig-moneyՎերջերս նայում էի «Կոմիտետ 300 միլիարդատերերի գաղտնիքը» փաստավավերագրական ֆիլմը, որից հետո ցնցվել էի, թե ինչպես են կարողանում միլիարդատերերը կառավարել աշխարհը: Ուստի մի փոքրիկ հատված կներկայացնեմ, թե ինչ է իրականում կատարվում, որի ականատեսն ենք լինում նաև մենք:

1892 թվական Նիկոլա Տեսլան ստեղծեց իր գյուտը, որն առնչվում էր էլեկտրաէներգիայի հետ: Գյուտը կայանում էր նրանում, որ մի խողովակով, առանց որևէ լարերի հնարավոր էր մեկ նահանգն անվճար էլեկտրականությամբ ապահովել: Երբ լրագրողները հարցնում են, թե պարոն Տեսլա, որտեղից եք դուք էներգիա ստանում, Տեսլան պատասխանում է.

-Էներգիան առաջանում է սառեցված եթերն այրելուց, որը շատ պարզ մեթոդ է:

Այն պահից սկսած, երբ լրագրողները ողջ աշխարհին տեղեկացրին առանց լար էներգիա ստանալու մասին լուրը, որը կարող էր տարածվել աշխարհի ցանկացած ծայր` չայրելով անգամ նավթ, կերոսին, գազ և այլ նյութեր, միանգամից նավթի մագնատները, բանկիրներն ու ԱՄՆ-ի կառավարությունը նիստ հայտարարեցին: Նիստի ժամանակ երիտասարդ մի բանկիր` Բերնարդ Բարնխ անունով, դիմում է Ջոն Մորգանին.

-Թերթերում գրում են ինչ-որ Տեսլայի մասին, ով ուզում է անվճար էներգիա տրամադրել մարդկանց: Եթե այսպես շարունակվի, մենք կզրկվենք մոնոպոլիայից:

Մորգանն ուշադիր լսեց, և շարունակվեց քննարկումը: Այս պահից հետո արգելվեց Տեսլայի տեխնոլոգիան, և նրա մասին ընդհանրապես բոլոր նյութերն ուղղակիորեն ջնջվեցին թերթերից: Բանկիրները հաստատեցին, որ այն մարդը, ով կմտածի հավերժ շարժիչ ստեղծելու մասին, նրան ընդհանրապես գումար չպետք է տրամադրել: Ռոդշիլդներն ու Ռոքֆելլերները մինչև այսօր էլ ֆինանսավորում են իրենց գաղտնի հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է այսպիսի գյուտերն արգելելու դեմ: Զարմանալի մահեր էին գրանցվում գիտական ֆիզիկայի աշխարհում. եթերն ուսումնասիրող բոլոր ֆիզիկոսներն անհայտ իրավիճակներում մահանում էին:

Այնպիսի մի իրավիճակ էր անգամ ստեղծվել, որ ֆիզիկայից պետք է հանել եթեր հասկացությունն ու այդ տարրի մասին ոչինչ չասել: Միլիարդատերերի կլանն այս հարցին էլ պատասխան գտավ: Հայտնի բանկիրներից մեկը` Օպենհայմերը, որոշեց, որ ֆիզիկայից կհանեն այդ տերմինը հենց ֆիզիկոսի միջոցով: Իսկ Օպենհայմերի տանն էլ աշխատում էր Էյնշտեյնի մայրը: Նա գիտեր, որ իր որդին էլ է հետաքրքրված ֆիզիկայով, ուստի Օպենհայմերն ամեն ինչ անում էր, որ ֆիզիկան զարգանա այլ ուղով, և զարգացավ: Էյնշտեյնի ստեղծած հարաբերականության տեսությունն ուղղակիորեն դրա արդյունքն էր: Այնպիսի բանաձև, որը միայն իբր շատ քիչ մարդ է հասկանում, բերեց ֆիզիկայի սխալ ուղղությամբ զարգացմանը: Այն սուտ էր, քանի որ դրա միջոցով միլիարդատերերը բացառապես ջնջում էին եթերի մասին բոլոր պատկերացումները:

Հիշենք, որ եթե պետությունն ունենա անվճար էներգիա, ապա նա կլինի անկախ բոլորից: Ահա այսպիսով միլիարդատերերը` Ռոքֆելլերները, Ռոդշիլդները, Մորգանները, ուղղակիորեն ոչնչացնում էին ամեն ինչ, քանի որ հակառակ դեպքում կկորցնեին իրենց ազդեցությունն աշխարհում:

Ի դեպ, Ձեր առջև հարց չի՞ ծագում, թե ինչու՞ են անկայուն միայն այն երկրները, որտեղ նավթ ու գազ շատ կա: Իհարկե, այս ամենի հիմքում են Ռոքֆելլերները, որոնք ամեն ինչ անում էին, որպեսզի այս երկրներում լինի ներքաղաքական անկայուն վիճակ: Նրանք էին ստեղծում մի այնպիսի վիճակ, որպեսզի տնօրինեն նավթի, գազի հսկայական պաշարները: Ահա սա էլ հիմք է հանդիսանում Ռոքֆելլերների համար, որպեսզի նրանք կառուցեն իրենց ֆինանսական բուրգերն այլ երկրներում մարդկանց արյան վրա:


30368194_640Բիլդբերգների ակումբն աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ակումբն է, որի մասնակիցները տարվա մեջ իրար հանդիպում են մեկ անգամ: Նրանց հանդիպման նախորդ վայրը ոչ ոքի հայտնի չէ: Այս ակումբին մասնակցում են աշխարհի 120 ամենահարուստ մարդիկ` Գեյթս, Ռոքֆելլեր, Ռոդշիլդ, Մորգան, Էլու, Ուոլտոն, Բրիտանական թագավորության թագուհին և այլն, ինչպես նաև հայտնի քաղաքական գործիչները, հարուստների կողմից նշանակված դրածոներ և այլն: Ըստ որոշ տեղեկության` հենց այդ հանդիպումների ժամանակ էլ որոշվում են նավթի ու ոսկու համաշխարհային գները, տարբեր երկրների ճակատագրերը, նշանակվում են նախագահները, պատերազմական գործողությունները:

Իսկ աշխարհի ղեկավարումը սկսվեց Ջոն Ռոքֆելլերից, Նաթան Ռոդշիլդից, Հենրի Ֆորդից, Էնդրյու Քարնեգիից և Ջոն Մորգանից, ով ֆինանսավորեց Տիտանիկի կառուցումն ու օվկիանոս դուրս գալուց 24 ժամ առաջ հրաժարվեց իր տոմսից: Այստեղ մի շարք հայտնի մարդիկ մահացան, ուղղակի միգուցե դա նրանց պե՞տք էր: Սրանք ամենահարուստ կլաններն են, որոնք ղեկավարում էին աշխարհը 19-20-րդ դարերում, որոնց սերունդներն էլ ղեկավարում են այն հիմա:

Ներկա պահին ողջ աշխարհի երկրները պարտք են, բոլորը, որոնցից ամենաշատ պարտքն ունեն ԱՄՆ-ն, Ճապոնիան, Կանադան, էլ չխոսեմ այլ երկրների մասին: Բայց հարց է ծագում, ու՞մ: Բոլոր երկրները պարտք են միջազգային բանկային կապիտալին, այսինքն` մոլորակի մասշտաբով գոյություն ունի ստեղծված ընկերություն, տրանսնացիոնալ բանկ կոչվածը, որը ֆինանսավորում է բոլոր երկրներին: Այսինքն` ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորն աշխատում, պարտք են փակում, իսկ մի քանիսն ուղղակի հաշվում են իրենց գումարները: Իսկ այդ փողերը որտեղի՞ց: Վերոնշյալ կլանների գրպաններից, ուստի և նրանց ձեռքում են ողջ աշխարհի ֆինանսական միջոցները: Այդ ճգնաժամներն էլ նրանց ինչ-որ մի ծրագրի մի մասն են կազմում: Եթե հետաքրքրեց, ապա նշեք, ես շարունակությունը կներկայացնեմ, եթե ոչ, ապա կսահմանափակվենք այսքանով: Կարծում եմ` շատերդ Ձեր հարցի պատասխանը գտաք` ուր են գնում բոլոր երկրների փողերը:

Հ.Գ. Հիմա կարծում եմ` հասկանալի է, թե ինչ կատարվում է աշխարհում, ովքեր են իրադարձությունների իրական հեղինակները: Ուղղակի այս նյութը հետաքրքրասեր մարդկանց համար էր, ուշադիր նայեք Ձեր շրջապատին և կհասկանաք, որ փողն ու ազդեցությունն են կառավարում աշխարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել