Մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում ալկոհոլային ազդեցության տակ գտնվող բնակիչն անփութությամբ սպանել է իր 1.5 տարեկան աղջկան: Ինչպես է հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին, երեխայի մայրն այդ ժամանակ ծննդատանն է գտնվել:
Նրա 29-ամյա ամուսինն ընկերներին իր տուն է հրավիրել: Խնջույքից հետո նա քնել է գետնին: Առավոտյան արթնանալով՝ իր կողքին հայտնաբերել է աղջկան, որը կյանքի նշաններ ցույց չէր տալիս:
Փորձագետի նախնական եզրակացության համաձայն՝ երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով, կրծքավանդակին և որովայնին ստացած ճնշման պատճառով:
Կասկածյալին ձերբակալել են: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անզգուշությամբ մահ պատճառելու» մասին հոդվածով: Կատարվածի բոլոր հանգամանքները պարզվում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել