Տարաձայնությունը հարթվել է

sport.am-ը գրում է.

Հարգելի գործընկերներ, Արթուր Աբրահամի մարտարվեստի երկրպագուներ, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի փաստաբանը եւ "Sauerland Event" պրոմոութերական կազմակերպությունը համաձայնության են եկել: Տարաձայնությունը, որը կապված էր Արթուր Աբրահամի` օգոստոսի 24-ին նախանշված մենամարտի հոնորարի հետ, հարթվել է:
Ավելի վաղ Արթուր Աբրահամն ասել էր, որ եթե "Sauerland Event"-ը համաձայնության չգա իր փաստաբանի հետ, ապա ինքը չի մենամարտի ոչ օգոստոսի 24-ին, ոչ էլ ավելի ուշ.

«Ես կարող եմ կարիերաս ավարտել հենց հիմա: Մարզիկների հետ պետք է արդարացի վարվել»,- ասել էր Արթուր Աբրահամը:
Այսպիսով, տարաձայնությունները հարթվել են եւ սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում: 
Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա: 
Արթուր Աբրահամն ամենօրյա մարզումների մեջ է եւ, ինչպես միշտ, տրամադրված է հաղթանակի:

Հարգանքներով` Արթուր Աբրահամի հայաստանյան մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել