Վերջերս ArmStar.am-ը անդրադարձավ Սիրուշոյի և Անդրեի երգերի գողության դեպքերին:
Շարունակելով Youtube-յան մեր զննումները՝ արդյունքը մեզ ապշեցրեց: Պարզվում է, որ օտարերկրացիները իսկական «գրոհ» են ձեռնարկել հայկական էստրադայի ուղղությամբ` մասնավորապես Սիլվա Հակոբյանի երգերի:

Այս առիթով կապվեցինք Սիլվա Հակոբյանի պրոդյուսերի հետ, ով երգչուհու հայրիկն է` պարզելու, թե նրանք արդյոք տեղյակ են, որ Սիլվայի երգացանկի շատ երգեր գողացված են: Միայն մեկ-երկու տարբերակում է հղում արվում երգչուհուն` նշելով երգի իրական հեղինակների ու կատարողի անունները: «Մենք իհարկե տեսել ենք, որ Սիլվայի երգերը ռումինացիները ու առհասարակ արտասահմանցիները գողացել ու ներկայացրել են որպես իրենց հեղինակային երգ: Փորձել ենք կապվել նրանց հետ, բայց նրանց կողմից մինչ օրս ոչ մի արձագանք չկա: Այստեղ ես փաստի առաջ եմ կանգնում, որովհետև ստիպված եմ ահռելի գումարներ ծախսել հեղինակային իրավունքները պաշտպանելու համար: Հնարավոր է, որ ես իրավաբանի հետ միասին գնամ հասնեմ տվյալ երկիր, գտնեմ տվյալ կատարողին, ներկայացնեմ իմ պահանջները ու իրենց երկրի օրենսդրությամբ այդ անձը պարտավոր լինի ընդամենը բանավոր ներողություն խնդրել»:
Տվյալ պարագայում մի փոքր դժվար է պաշտպանել հեղինակային իրավունքները: Մի բան հաստատ է, այս խնդիրը գնալով ավելի ու ավելի պրոբլեմային է դառնում: Պետք է հստակ օրենքով սահմանված կարգով լուծում տալ խնդրին: Այլ հարց է, թե ինչ է սահմանում այդ օրենքը: Ստորև ներկայացնում ենք Սիլվա Հակոբյանի երգացանկի երգերն ու դրանց գողացված տարբերակները:
Սա միակ դեպքն է, որտեղ նշված է, որ սա «Քեզանից հետո» երգի cover տարբերակն է:
Շարունակությունը՝ այստեղ