Columbus Direct հետազոտական ընկերության փորձագետները հրապարակել են աշխարհի ամենաշատ այցելվող և զբոսաշրջային վայրերի վարկանիշը: Ամբողջական ցանկը հասանելի է կազմակերպության պաշտոնական կայքում:

Մասնագետները կազմել են վարկանիշը՝ ելնելով զբոսաշրջիկների քանակից՝ օրական մեկ քառակուսի մղոնի վրա: Պարզվել է, որ ամենամարդաշատը համարվում է Թաիլանդի Փհուքեթ կղզին, որտեղ յուրաքանչյուր քառակուսի մղոնի համար (մեկ քառակուսի մղոնը հավասար է 2.58999 քառակուսի կիլոմետր), մոտավորապես հինգ հազար այցելու է հաշվվում։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Պալմա քաղաքը, որտեղ միջին հաշվով ամեն օր ամեն քառակուսի մղոնում լինում է 2.9 հազար զբոսաշրջիկ: Պաթայան (2,7 հազար զբոսաշրջիկ) գտնվում է երրորդ տեղում, իսկ Փարիզը՝ չորրորդ (օրական մեկ քառակուսի մղոնում շուրջ հազար զբոսաշրջիկ):

Բացի այդ՝ մեգածանրաբեռնված զբոսաշրջային վայրերի տասնյակում ներառվել են Բարսելոնան (605 զբոսաշրջիկ), Կուալա Լումպուրը (367 զբոսաշրջիկ), Միլանը (344 զբոսաշրջիկ), Օսական (268 զբոսաշրջիկ), Սինգապուրը (127 զբոսաշրջիկ) և Նյու Յորքը (119 զբոսաշրջիկ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել