Ամբողջ աշխարհի ֆուտուրոլոգները մրցում են միմյանց հետ ապագան ճիշտ գուշակելու համար։ Այդ գուշակությունների մեծ մասը դժվար թե երբևէ իրականություն դառնան։ Սակայն այստեղ թվարկվածներն, ամենայն հավանականությամբ, կիրականանան․ մի մասի իրականացումը կապված է հասանելի տեխնոլոգիաների հետ, իսկ մյուս մասը՝ ֆիզիկայի օրենքների պարզության։

Ուղեղի պրոթեզ

Առաջին անգամ այս տեխնոլոգիայի մասին խոսել են 2005 թվականին։ Այս տեխնոլոգիայի մշակման գործընթացը դեռևս շարունակվում է, և երկար տարիների ընթացքում էլ կշարունակվի։ Դժվար թե մոտ ժամանակներս կարողանանք տեսնել այն։

Այստեղ կարևոր է հասկանալ նաև, որ այս տեխնոլոգիան չի փոխարինելու մարդու ուղեղը։ Այն հնարավոր կլինի օգտագործել որպես կոշտ սկավառակ, որտեղ կպահպանվեն մեր հիշողությունները։ Կամ այն կարող է վերացնել ուղեղի որոշ վնասվածքներ։

Հայելի-սկաներ

Եթե հավատանք բրիտանական Futurizon կազմակերպության մասնագետներին, ապա ապագայում մեր լոգասենյակները կարող են համալրվել բարձր տեխնոլոգիական հայելիներով։ Այդ հայելիները կարող են փոխարինել բժիշկների որոշ գործառույթների։

Ամեն օր հայելին կսկանավորի նրա մեջ նայողի օրգանիզմը։ Ինտերնետի միջոցով այն թերապևտին ճշգրիտ տվյալներ կփոխանցի մեր օրգանիզմի մասին։ Վերջինս էլ ամեն անգամ ստիպված չի լինի զննել ձեզ և միանգամից նշանակումներ կկատարի։

Երկար օրեր

Ոչ մենք չենք խոսում ժամանակի մեջ ճանապարհորդելու մասին, բայց օրերը, բառիս բուն իմաստով, կերկարեցվեն։ Սա կապված է այն բանի հետ, որ ամեն օրվա տևողությունն ամեն 100 տարին մեկ երկարում է 2 միլիվայրկյանով։

Օրինակ՝ միլիարդ տարի առաջ մեկ օրը տևում էր ընդամնեը 18 ժամ, իսկ 300 միլիոն տարի առաջ՝ 22 ժամ։ Սրա պատճառը Լուսնի ազդեցությունն է․ նրա ձգողականության պատճառով Երկիրն ավելի կամաց է սկսում պտտվել։

Իմիջիայլոց, քանի որ օրվա ժամերն ավելանալու են, ապա տարվա օրերը համապատասխանաբար կկրճատվեն։ Այսպես՝ 300 միլիոն տարի առաջ տարին ուներ 400 օր, այսօր տարին ունի 365,25 օր, և այս թիվը ժամանակի ընթացքում շարունակում է կրճատվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել