Ջենիֆեր Լոպեսը Թուրքմենստանի նախագահի համար երգել է կես միլիոն դոլարովYerkir.am-ը գրում է.

Իրավապաշտպան ակտիվիստները պարզել են, որ Ջենիֆեր Լոպեսը Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծննդյան օրը ելույթ ունենալու համար ստացել է կես միլիոն դոլար, թեեւ շոուի կազմակերպիչները վստահեցնում էին, թե դա երգչուհու կողմից «բարեկամական ժեստ է». տեղեկացնում է telegraf.com.ua-ն:

Նախագահի ծննդյան օրվա տոնակատարությունն անցել է շքեղ, մինչդեռ երկրի բնակիչների մեծ մասը սովում է եւ բազմաթիվ զրկանքներ կրում: Իրավապաշտպանները վրդովված են, որ մարդու իրավունքների համար պայքարող Լոպեսը փողով երգել է բռնապետի համար:

 Ի դեպ, երգչուհին իր ներկայացուցիչների միջոցով ներողություն է խնդրել եւ ասել, որ չի իմացել, որ Թուրքմենստանում նման վիճակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել