Aysor.am-ը գրում է.

Վայոց ձորի մարզպետն իր հրաժարականի դիմումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։ Նախարարը հրաժարականն ուղարկել է կառավարություն։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարուժան Հարությունյանը։

«Սահմանադրությամբ մարզպետներին ազատում և նշանակում է կառավարությունը։ Այսօր ենք վարչապետի աշխատակազմին ուղարկել դիմումը։ Հրաժարականը կընդունվի, նոր միայն կանդրադառնանք, թե ով է մարզպետի պարտականությունները կատարում», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել