ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելեցին զորամասը լքած զինվորինYerkir.am-ը գրում է.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` զինծառայողների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցը և արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանն այսօր այցելեցին Լուսակերտում տեղակայված զորամաս և զրուցեցին 4 օր շարունակ զորամասը լքած ժամկետային զինծառայող Տարոն Հայրունու հետ. հայտնում է ՄԻՊ-ի կայքը:

Տարոն Հայրունու հետ առանձնազրույցի ժամանակ պարզվել է, որ ինչպես զորամասը լքելուց առաջ, այնպես էլ հետո նրա նկատմամբ որևէ բռնություն կամ խոշտանգում չի կիրառվել, ավելին` նկատի ունենալով նրա կողմից զորամասը լքելու հանգամանքների վերաբերյալ ոչ հստակ պարզաբանումներ ներկայացնելը, զորամաս վերադառնալուց անմիջապես հետո զննվել է հոգեբույժի կողմից, ով ամբողջովին առողջ է համարել իրեն:

Ըստ զորամասի հրամանատարի` սերժանտ Տարոն Հայրունին լավագույն զինծառայողներից մեկն է, երբևէ որևէ գանգատ չի ներկայացրել և որևէ խնդիր չի ունեցել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ 3-6 տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել