Aravot.am-ը գրում է.
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հուլիսի 17-ին բռնարարքների գործով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր եկել «Հարսնաքար» համալիրի պահակ Խաչատուր Սարգսյանը: Նա հայտնեց, որ այդ օրը առավոտյան 9.30-ից աշխատել է մինչեւ հաջորդ օրը՝ 24 ժամ: Աշխատանքային գրաֆիկն է՝ 1 օր աշխատում էր, 2 օր տանը, եղել է շրջիկ պահակ եւ իր խնդիրն է եղել շրջել տարածքում, պատասխան տալ գողության համար: Պատասխանելով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին, նա տեղեկացրեց, որ 4 տարի է՝ աշխատում է որպես պահակ, համալիրում կա 2 պահակակետ, կան նաեւ փոքրիկ պահակակետեր, որոնցից չեն օգտվում: Վկան չհիշեց՝ տեսախցիկներ եղել են տարածքում, թե ոչ, թեեւ նախաքննության ընթացքում ասել էր, որ եղել է, սակայն որ ուղղությամբ է նկարահանում՝ տեղյակ չէ: Այս վկան նաեւ տեղեկացրեց, որ դեպքի օրը տեսել է Ռուբեն Հայրապետյանին մեկ անգամ, լույս էր եւ նա եղել է իր մեքենայով: Վկան հայտնեց, որ ուշադիր չի եղել, թե Ռուբեն Հայրապետյանի վարորդը կա՞ր, թե՞ ոչ: Վկան այդ օրը տեղի ունեցած վիճաբանության մասին իմացել է հաճախորդներից մեկից, իսկ հաջորդ օրն էլ իմացել է, որ Գարիկին տարել են ոստիկանություն: Այս վկան նաեւ նախաքննության ժամանակ հայտնել էր, որ համալիրում եղել է Սերոբ անունով պահակ, իսկ դատարանում ընդամենը հիշեց երկու պահակի անուն՝ բացառությամբ Սերոբի: Մեղադրող Արթուր Դավթյանի հարցին էլ, թե իր հերթապահության օրը արդյոք տեսե՞լ է հավաքարարներին, պահակն ասաց, որ չի տեսել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ