Pastinfo.am-ը գրում է.

«Եթե գաղտնի քվեարկություն է տեղի ունեցել, ինչպե՞ ս կարելի է պարզել՝ ո՞վ է եղել այդ մեկ պատգամավորը»,- այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրուցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դտմելու որոշման նախագծի քվեարկության արդյունքներին։

Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորից կողմ է քվեարկել 98 պատգամավոր, 1-ը՝ դեմ։

«Մեկ դեմ քվեաթերթիկի առկայությունը վկայում է այն մասին, որ գաղտնի քվեարկությունն ունի իր առավելությունները և եղել է անձ, որը կամ ԼՀԿ-ում կամ «Իմ քայլում» այլ դիրքորոշում է արտահայտել»,-ասաց Վարդանյանն ու ավելացրեց, որ այդ դիրքոշումը հարգանքի է արժանի։
Նա նշեց, որ այդ պատգամավորին բացահայտելու համար որևէ քննություն չի կարող և չպետք է անցկացվի։

«Եթե խոսքը գնար ԱԺ-ում բաց քվեարկության մասին, լիներ կոնսենսուս, որոշում այդ հարցի վերաբերյալ, որ խմբակցությունը միասնական է քվեարկում ու կոնկրետ անձ քվեարկեր խմբակցության դիրքորոշմանը հակառակ, դա կարող էր և գուցե պետք է քննարկման առարկա դառնար»,-նշեց «Իմ քայլը» պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել