Հարգելի համալսարանականներ,
Այն բանից հետո, երբ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը արգելել էր ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին աշխատանքից ազատել թվով 29 աշխատողի, նա գրություն էր ուղարկել արհեստակցական կազմակերպություն առ այն, որ պատրաստվում է նոյեմբերի 25-ին միակողմանի լուծել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը:

Եթե կոլեկտիվ պայմանագիրը լուծվի, մինչ այս ԵՊՀ աշխատողներին տրամադրվող բոլոր իրավական և սոցիալական հավելյալ երաշխիքները կվերանան, և նրանք կդառնան խոցելի և անպաշտպան գործատու-աշխատող հարաբերություններում:

Այս իսկ պատճառով մենք դատական կարգով բողոքարկեցինք այդ ապօրինի որոշումը՝ պահանջելով արգելել ռեկտորի ԺՊ-ին լուծել կոլեկտիվ պայմանագիրը և կիրառել հայցի ապահովման միջոց:

Հուրախություն մեզ և ի հեճուկս Գեղամ Գևորգյանի՝ դատարանը մեր բողոք-հայցադիմումը ընդունեց վարույթ և որպես հայցի ապահովում՝ արգելեց ռեկտորի ԺՊ-ին լուծելու արհմիության հետ կնքված կոլեկտիվ պայմանագիրը:

ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի շարունակականությունն ու անընդհատությունը վերականգնված է: Պայքարը՝ հանուն ԵՊՀ աշխատողների կոլեկտիվ և անհատական իրավունքների պաշտպանության, շարունակվում է:



Հ.Գ. Դատարանի ամբողջական որոշումները կարող եք կարդալ այս հղումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել