Դերասանները պայքարել են արքայադստեր ուշադրության համար բրիտանացի երգչի տանն անցկացվող երեկույթի ժամանակ:

Պատմությունը նկարագրված է Էլթոն Ջոնի ինքնակենսագրականում, որը լույս կտեսնի հոկտեմբերի կեսերին: Գրքում մի ամբողջ գլուխ նվիրված է հանրահայտ երգչի և 1997-ի օգոստոսի 31-ին Փարիզում ավտովթարի զոհ դարձած արքայադուստր Դիանայի բարեկամությանը:

Էլթոն Ջոնը գրում է, որ երեկույթի ընթացքում Դիանան շատ է շփվել այդ ժամանակվա հայտնի սրտակեր Ռիչարդ Գիրի հետ: Շփումն ընկերական է եղել, բայց ներկաներից շատերին թվացել է, որ զույգի միջև ինչ որ բան է կատարվում: Իրավիճակին միջամտել է դերասան Սիլվեսթեր Ստալոնեն, որը, ինչպես պնդում է Էլթոն Ջոնը, համակրում էր Դիանային:

Ճաշի մատուցման ժամանակ չեն եղել ո՛չ Գիրը, ո՛չ Ստալոնեն, և հյուրերը գնացել են նրանց որոնելու: Բոլոր ներկաների համար անսպասելիորեն Սիլվեսթեր Ստալոնեն դուրս է փախել տնից՝ բղավելով, որ «եթե ցանկանայի՝ նա իմը կլիներ»: Ծեծկռտուք եղել է, թե ոչ՝ հայտնի չէ, բայց իրավիճակը, ըստ Էլթոն Ջոնի, ներկաների մոտ ծիծաղ է առաջացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել