Եթե մարդու մոտ հաճախ են առաջանում կոշտուկներ, ապա դա ամենևին էլ շատ աշխատելու նշան չէ: Երբեմն կոշտուկները պարզապես «բղավում» են առողջական խնդիրների ու հիվանդությունների մասին: Օրինակ` ոտնաթաթերի արտաքին հատվածում առաջացող կոշտուկները կարող են վկայել ողնաշարի հետ կապված խնդիրների մասին:

Կրունկների կոշտացած մաշկը ոչ միշտ է վատ խնամքի նշան: Հաճախ դա կարող է նշանակել, որ հարկավոր է ամրապնդել իմունային համակարգը: Արևելյան բուժարարների կարծիքով՝ եթե հանկարծ կոշտանում է ճկույթի տակի մաշկը, ապա հնարավոր է՝ ի հայտ են գալիս սրտի աշխատանքի խանգարումներ:

Բացի այդ՝ կոշտուկները կարող են նաև վկայել լյարդի աշխատանքի խանգարումների մասին, իսկ մատների տակի կոշտուկները կարող են լինել աղիների վատ աշխատանքի նշան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել