Առաջին տեղն այս յուրահատուկ հատկանիշների մեջ տղամարդու հասակն է: Համարվում է, որ կարճահասակ տղամարդիկ ավելի երկար «տղամարդկային արժանապատվություն» ունեն, քան նրանց բարձրահասակ եղբայրները:

Թեև պատմությունն արձանագրել է թե՛ բարձրահասակ, թե՛ կարճահասակ կրքոտ սիրեկանների, սակայն անաչառ վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջահասակ և դրանից ավելի ցածր հասակով տղամարդիկ սեքսուալ առումով ավելի լավ ընդունելություն ունեն կանանց շրջանում:

Երկրորդ տեղում մարմնի վրա առկա մազածածկույթն է: Կանայք համարում են, որ փարթամ մազածածկույթը վկայում է անպատմելի սեքսուալ հնարավորությունների և տղամարդկային դիմացկունության մասին (բնականաբար, անկողնում): Այստեղ հարկ է նշել, որ ոչ բոլոր գիտնականներն են հաստատում կապը մազածածկ լինելու և սեքսուալ կարողությունների միջև: Դրա անմիջական ապացույցը Կամասուտրան է, որը ժամանակին գրվել է մազածածկույթով աչքի չընկնող ասիացիների կողմից: Այդ փաստը վկայում է, որ այս սեքսուլ կարծրատիպն ավելի շատ միֆ է, քան իրականություն:

Երրորդ տեղում գլխի մազերն են: Կանանց գերակշիռ մասը գտնում է, որ ճաղատ տղամարդիկ շատ ավելի տաքարյուն են անկողնում, քան փարթամ սանրվածքովները: Եվ նրանք չեն սխալվում. չէ՞ որ մազերը սկսում են թափվել հենց տղամարդկային հորմոնների ակտիվ արտադրության շնորհիվ, ինչը և կանխորոշում է սեքսուալ եռանդը:

Մազերի գույնը ևս մեկ կարծրատիպ է, որը սիրում են ի գիտություն ընդունել կանայք: Թխահերներն ու մուգ դարչնագույն մազերով տղամարդիկ մի քանի անգամ մեծ պահանջարկ ունեն, քան շիկահերներն ու բաց գույնի սանրվածք ունեցողները: Ինչ խոսք, այստեղ իր էական դերկատարությունն է խաղացել այն փաստը, որ թխահեր տղամարդիկ ավելի շատ բնակվում են տաք երկրներում այն դեպքում, երբ բաց գույնի մազերով տղամարդիկ հյուսիսային քաղաքներում են:

Տղամարդու մատները նրա մարմնի այն հատվածն է, որոնց երկարությունը կանանց կողմից ամենաշատն է համեմատվում «տղամարդկային արժանապատվության» չափերի հետ: Այսպիսով՝ կարճ և հաստ մատները համարժեք կերպով են հուշում համապատասխան սեռական օրգանի մասին, ինչպես և երկար ու բարակ մատները՝ համանման կերպ:

Կանանց շրջանում տարածված անեկդոտների և խոսակցությունների թեմա է տղամարդու քիթը. ևս մեկ միֆ, որը սիրում են քննարկել կանայք: Սակայն արդեն վաղուց գիտնականներն ապացուցել են, որ քթի չափերը բոլորովին էլ չեն համապատասխանում համապատասխան օրգանի հետ:

Սեքսուալ կարծրատիպերի այս շարքը եզրափակում է տղամարդու ոտնաթաթը: Դա ևս միֆ է, քանի որ տվյալ պարագայում ոտքի չափսն ընդամենը ոտքի չափս է և ոչ ավելին:

Հետազոտությունների ժամանակ տղամարդ սիրեկանների մասին մի քանի կարծրատիպեր հաստատվել են, սակայն դրանց մեծ մասը մնացել է կանանց պարզագույն փորձեր՝ քողազերծելու տամարդկանց սեքսուալ գաղտնիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել