Tert.am-ը գրում է.

ՀՀ բնապահպանության նախարարությունում Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում, և խնդիրները լուծելու համար  մի քանի առաջարկ ներկայացրել: Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին այս մասին հայտնեց բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը՝ տեղեկացնելով, որ ՎՊ-ի հաշվետվության մասին վարչապետի հանձնարարականով բացատրություններ տալու է ինքը, քանի որ նախարարն արձակուրդում է:

 

Սիմոն Պապյանը նշեց, որ իրենք ՎՊ-ի որոշ արձանագրությունների հետ համաձայն են, որոշների հետ՝ ոչ:

Համաձայն չեն մասնավորապես այն կետին, որում նշված է.««Թափոնների մասին» օրենքում պետք է կատարել համապատասխան փոփոխություններ՝ հստակեցնելով թափոնների տեղադրում և թափոնների պահում հասկացությունները»:

«Օրենքի 4-րդ հոդվածում հստակ նշված է, որ թափոնի տեղադրում՝ նշանակում է թափոնի մեկուսացում, ինչը բացառում է թափոնի հետագա օգտագործումը, իսկ թափոնի պահում՝ ժամանակավոր տեղադրում է նշանակում, որը կարող է հետագայում՝ որպես երկորդային հումք օգտագործվել ու հեռացվել»,- մասնագիտական բացատրություններ տվեց փոխնախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել