keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ի՞նչ ուտել գիշերը, երբ սոված ես, բայց չես ուզում ավելորդ կալորիաներ կուտակել

visibility 7539 commentմեկնաբանել
Ինչ ուտել գիշերը, երբ սոված ես, բայց չես ուզում ավելորդ կալորիաներ կուտակել

Արդեն կեսգիշեր է, և դու բուռն երեկոյից հետո ուժասպառ ես ու քաղցած: Կարող ես խուճապի չմատնվել. Cosmo-ն կասի` ինչ ուտել և որտեղ:

Ակումբից դուրս գալուն պես երազում ես ուտելիքի մասին` քաղցր, աղի, կարևոր չէ. քո ողջ երևակայությունը կենտրոնացած է որևէ համեղ բանի շուրջ: Սակայն, մյուս կողմից, չես ուզում ավելորդ կալորիաներ կուտակել և ծանրություն զգալ ստամոքսում հաջորդ օրն առավոտյան: Պարզվում է՝ այդպիսի ուտելիքներ կան, և բացի այդ, դրանք ունակ են չեզոքացնելու ալկոհոլի ազդեցությունը:

1. Խորտկարանից

Ձվածեղ

ԻՆՉՈՒ: Ձվի դեղնուցը պարունակում է մեծ քանակությամբ ցիստեին ամինաթթու: Այն օգնում է չեզոքացնել ալկոհոլի մեջ առկա տոքսինները, որոնց պատճառով այդքան թույլ ես քեզ զգում հաջորդ օրը:

2. Պիցցերիայից

Բարակ շերտով հավի պիցցա

ԻՆՉՈՒ: Հավի մսի մեջ առկա սպիտակուցները կհագեցնեն քո քաղցը` հետ պահելով երկրորդ կտորը ուտելու ցանկությունից... լավ, երրորդ կտորը:

3. Քո սառնարանից

Նուտելլա/բանան/կաթնային կոկտեյլ

ԻՆՉՈՒ: Նուտելլան շատ նուրբ է, իսկ բանանը հարուստ է կալիումով, որը կապահովի քեզ անհրաժեշտ էներգիայով հաջորդ օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել