Ուռուցքաբանական ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից ժամեր անց լրատվական դաշտում հայտնվեց մի դիմում (Հ)Ռիփսիմե Խուդաղուլյանից, որում նշվում էր, որ նրանք Գագիկ Համբարձումյանից 400.000 դրամ են հետ պահանջում: Նույն այդ դիմումը, սակայն անունները փակած, իր էջում տեղադրեց նաև նախարարը... Չեմ ուզում մտածել, որ դա սովորական կեղծիք է, բայց հաշվի առնելով նախարարի ստերի քանակը, ինչպես նաև դիմումատուի ազգանվան յուրօրինակ լինելը, ես որոշեցի ՀՀ-ում գրանցված ընտրողների ցանկում որոնել և գտնել այդ անձին... Այսպիսով՝ փաստում եմ, որ Հայաստանում ընտրողների ցանկում գոյություն չունի Հռիփսիմե Խուդաղուլյան անուն-ազգանունով մարդ...

Լիահույս եմ, որ այդ կինը հորինված կերպար չէ, և սա ուղղակի թյուրիմացություն է, այլ պարագայում այս հարցով արդեն պետք է զբաղվեն իրավապահները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել