Ինչպես արդեն նշել եմ, երեկ, երբ Գագիկ Համբարձումյանի որդուն վիրահատում էին ստացած վնասվածքի պատճառով, Թորոսյանը «Ասադոր» ռեստորանում ընթրում ու ստատուս էր գրում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած անընդունելի միջադեպի մասին... Գրառումը սկսվում էր այսպես․ «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի»:
Տեղեկացնում եմ, որ պետության կողմից ուռուցքաբանական վիրահատությունները նման ծիծաղելի գումարներով հաշվարկելու պարագայում միշտ էլ լինելու է գումարների «շորթում», քանի որ վիրահատության համար անհրաժեշտ գործիքները թանկ են...
Երբ ես զգուշացնում էի այդ մասին, հա՛մ ժողովուրդը, հա՛մ էլ բժիշկները պնդում էին, որ «նախարարը վիրահատությունները դարձրել ա անվճար» ու չէին ուզում լսել, որ դա աշխատող ծրագիր չէ։
Սա դեռ «առաջին ծիծեռնակներն» են։ Նման դեպքեր դեռ շատ են լինելու, իսկ նախարարը, ժողովրդին բժիշկների հետ կռվացնելով, շարունակելու է այդ աղմուկի շղարշի ներքո ավելացնել իր կնոջ ղեկավարած հիմնարկի պետական ֆինանսավորումը...