ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սպիտակ տունը նախատեսում է նամակ ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ պահանջելով քվեարկություն անցկացնել իմպիչմենտի վարույթի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է TASS-ը:

Թրամփի խոսքով՝ Սպիտակ տունը կարծում է, որ իրենց վերաբերվում են «շատ անարդարացիորեն»:

Նա հավելել է, որ այդպես ուրիշ ոչ մեկի հետ չեն վարվում:

Դրանից առաջ Փելոսին սեպտեմբերի 24-ին հայտարարել էր Թրամփի իմպիչմենտի գործընթացի մեկնարկի մասին այն կասկածների հիման վրա, որ նա ճնշում է գործադրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա՝ սկսելու հետաքննություն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործունեության վերաբերյալ՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել