Առողջ կեսնակերպն օգնում է առողջ պահել նաեւ աչքերի տեսողությունը: Կենցաղում ընդամենը չորս սովորույթ մտցնելով՝ դուք կարող եք պահպանել ձեր լավ տեսողությունը:

1. Ստացեք վիտամիններ

Վիտամիններն օգնում են պաշտպանել տեսողությունը: Դրանցից են A, C եւ E վիտամինները:

A վիտամինն առկա է կարտոֆիլում, գազարում, պանրի եւ ձկան որոշ տեսակներում: Վիտամին C-ի աղբյուր են մի շարք մրգեր եւ բանջարեղեն՝ թուրինջ, ելակ, նարինջ, բրոկոլի եւ այլն: Իսկ վիտամին E-ի չափաբաժին կարելի է ստանալ արեւածաղկի սերմերից, ընկուզեղենից, ավոկադոյից:

2.  Պաշտպանվեք արեւից

Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակարության մասին շատ է խոսվում, ուստի, մաշկը պաշտպանելուց բացի, կարեւոր է նաեւ պաշտպանել աչքերը:

Ընտրեք որակյալ ակնոց եւ համոզվեք, որ դրանք պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

3. Հետեւեք 20/20 կանոնին

Համակարգչով կամ սմարթֆոնով երկար աշխատելիս կարեւոր է անել հետեւյալը. յուրաքանչյուր 20 րոպեն մեկ 20 վայրկյանով աչքերի ուղղությունը փոխեք էկրանից դեպի այլ կողմ: Սա թույլ է տալիս, որ ձեր աչքերը հանգստանան: Բացի այդ՝ կապույտ էկրանին կլանված նայելիս մեզանից շատերը մոռանում են թարթել, ինչի արդյունքում աչքերը չորանում են, հետեւաբար, սա օգնում է նաեւ պաշտպանել աչքերը չորանալուց:

4. Հաճախակի այցելեք ակնաբույժին

Եթե տեսողության հետ խնդիրներ չունեք, դա դեռ չի նշանակում, որ կարիք չկա բժիշկի այցելելու: Աչքերի հետ կապված որոշ խնդիրներ, ինչպես, օրինակ, գլաուկոման, հնարավոր է ընթանան առանց նախանշանների, սակայն ակնաբույժի մոտ այցելությունը կարող է երեւան հանել դրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել