Armtimes.com-ը գրում է․
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ՊԵԿ-ի կողմից ուղղված նամակն այսօր զայրացրել եւ զարմացրել է շատերին: Նամակի հեղինակը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանն է:
Նամակում գրված է. «Հարգելի պարոն Աջսպահյան. հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` կազմակերպությունը պարտավոր է նույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ, (այսուհետ Լիազոր մարմին), պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթերը: Հաշվի առնելով վերոգրյալը եւ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմ» հկ վերաբերյալ փաստաթղթերի բացակայությունը, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ՊԵԿ ներկայացնել վերոնշյալ կազմակերպության կանոնադրությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։