Politik.am-ը գրում է.
Իշխանափոխությունից հետո էլ ՀՀ ոստիկանությունը շարունակում է իր բիրտ գործելակերպը։ Օրերս Էջմիածին քաղաքում ոստիկանության աշխատակիցների զոհերի դերում են հայտնվել ՌԴ ազգությամբ հայ երկու քաղաքացի։ Այս մասին Politik.am-ին տեղեկացրեց NewsPress.am կայքի խմբագիր Արմենուհի Հովսեփյանը։ Տղաներն իր ծանոթներն են և ինքը տեղյակ է մանրամասններին, ավելին, դեպքի առթիվ այցելել է ոստիկանության Արմավիրի բաժին, որպեսզի հասկանա, թե ինչու՞ են ոստիկանության աշխատակիցները բռնության ենթարկել երիտասարդներին․«Երիտասարդները ցանկացել են քայլել դեպի եկեղեցի և նկատել են, որ իրենց հետևում են։ Ինչ որ պահի հանկարծակի հետևից հարված են զգացել և իրենց գցել են գետնին։ Դաժան ծեծի են ենթարկել երիտասարդներին, գցել ոստիկանական մեքենան և տարել բաժին։ Մեքենայում նստել են տղաների վրա և եթե նրանք ֆիզիկապես ուժեղ չլինեին, ապա կարող էին խեղտվել։ Իրենց խոսքով ոստիկանական բաժնում ով մտել հարվածել է իրենց, բռնության ենթարկել»,-ասաց Արմենուհի Հովսեփյանը մեզ հետ զրույցում։
Մեր ճշտող հարցին, թե ինչում են մեղադրել երիտասարդներին Արմենուհի Հովսեփյանն ասաց․«Ասել են գողություն եք արել։ Տղաներին առանձին առանձին տարել են ինչ որ սենյակ և ասել, որ իբր մյուսը ընդունել է կատարած գողություն և իրեն էլ են առաջարկել ընդունել կատարածը։ Տղաները հայերեն լավ չեն հասակնում և չեն պատեկարցրել, թե ինչ է կատարվել բաժնում»,-ասաց մեր զրուցակիցը։
Արմենուհի Հովսեփյանը մանրամասններ է պատմել նաև իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, որը ներկայացնում ենք ստորև․