1979 թ. ռուս երկրաբանների մի խումբ ուղևորվեց տայգա՝ ուսումնասիրությունների։ Այնտեղ նրանք հայտնաբերցին Լիկովների ընտանիքին, որոնք այնտեղ էին ապրում արդեն 42 տարի։ Վերջիններս ամբողջովին մեկուսացված էին հասարակությունից։ Այս ընտանիքն անգամ տեղյակ չէր Հայրենական մեծ պատերազմի մասին։ Լիկովները տայգայում են ապրել 1936 թվականից ի վեր։ Նրանք «հնադավաններ» են եղել, որոնք վախեցել են բոլշևիկներից և փախել են նրանցից՝ տայգայում թաքնվելով ու շարունակում էին թաքնվել մինչ օրս։

Տայգայում բնակչություն չկա, քանի որ այն լի է փշատերև ծառերով, ցուրտ է և վայրի կենդանիներով լի։ Սակայն Լիկովներին հաջողվել է այնտեղ կյանք հաստատել։ Կարմ և Ակուլինա ամուսիններն անտառ են փախել երկու երեխաների հետ միասին, իսկ դրանից հետո ևս երկուսին են լույս աշխահ բերել՝ դստեր և որդու։ Ընտանիքը սնվել է կարտոֆիլով, աղացած տարեկանով և այն ամենով, ինչը հնարավոր է եղել գտնել անտառում։ Ձմռանը դիմակայելը շատ դժվար է եղել, և ինչ-որ պահի նրանք ստիպված են եղել ուտել սեփական կաշվե կոշիկները։

Սակայն Լիկովների ընտանիքը սովորել է այս կենսապայմաններին և վախենում է հասարակություն վերադառնալուց։ Ձմեռներից մեկի ընթացքում կինը՝ Ակուլինան, չի կարողացել դիմադրել։ Այնուհետև մահացել են նաև երեք երեխաները։ Վերջիններս շատ թույլ դիմադրողականություն են ունեցել և չեն կարողացել պայքարել անգամ ամենապարզ հիվանդությունների դեմ։ Լիկովների փոքրիկ որդուն կարողացել են փրկել բժիշկները, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց՝ ասելով, որ դա հակասում է իրենց սկզբունքներին։

Այժմ ողջ է մնացել միայն ընտանիքի կրտսեր դուստրը՝ Ագաֆիան։ Նա տայգան լքել է մի քանի անգամ․ այցելել է հարազատներին և եղել հիվանդանոցում։ Սակայն ամեն անգամ վերադարձել է տայգա։ Նա արդեն տարիքով շատ մեծ է և դժվարանում է տայգայում ապրել թույլ առողջությամբ։ Այդ կապակցությամբ նա խնդրել է, որ իր տուն օգնական ուղարկեն, որը պարտադիր պետք է կին լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել