Այսօր  «Ժամանակ» օրաթերթը «Կարևոր նախադեպ Իրանի նախագահի այցի ֆոնին. նախկինի պերճանքն ու թշվառությունը» վերտառությամբ հոդված է հրապարակել, նշելով, թե Հայաստանի Հանրապետություն Իրանի նախագահի այցի ֆոնին Քննչական կոմիտեն տեղեկատվություն է հրապարակել Ծաղկաձորի անտառների հողատարածքի օտարման գործի վերաբերյալ: Հայտնում ենք, որ հիշյալ քրեական գործը չի քննվում Քննչական կոմիտեի վարույթում, հետևաբար Կոմիտեն չէր կարող նման լուր հրապարակել: Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել