Հարոլդ Հոլտն ավստրալական ուսուցիչների ընտանիքում ծնված երիտասարդ էր, ում ծնողները բաժանվեցին, երբ նա ընդամենը 10 տարեկան էր։ Թվում էր, թե Հարոլդի կյանքում ավելի մեծ դժբախտություն չէր կարող լինել, սակայն ամենամեծ դժբախտությունն առջևում էր։ 

Հարոլդը դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Մելբուրնի համալսարան, որտեղ ուսումնասիրում էր Իրավունք և իրավագիտություն։ Ավարտելուց հետո նա սկսեց քիչ-քիչ զբաղվել քաղաքական կարիերայով։ Սակայն ի սկզբանե նրա փորձերը ձախողվում էին։ Հարոլդը փորձեց 1934թ․-ին հայտնվել ավստրալական պառլամենտում, սակայն նրա փորձը ձախողվեց, քանի որ իր մրցակիցը երկրի նախկին վարչապետն էր։ 

Քաղաքական պայքարի ընթացքում ապագա վարչապետն ամուսնացավ Զառե Ֆելլի հետ և որդեգրեց նրա 3 որդիներին։ Ընտանեկան կյանքը ևս Հարոլդին չէր բավարարում։ Երկար պայքարից հետո նա ի վերջո հայտնվեց Պառլամենտում, հետո դարձավ նախարար և 1966թ.-ին վերջապես դարձավ երկրի վարչապետ, բայց Հարոլդն այդպես էլ չհասցրեց վայելել իր վարչապետությունը։ 

1967թ.-ի դեկտեմբերի 17-ին Հարոլդը վայելում էր իր հանգիստը սիրուհու ու նրա հարազատների հետ։ Նրանք բոլորով որոշեցին հանգստանալ ծովի ափին՝ վայելելով արևի ջերմությունն ու ալիքների հանգստությունը։ Չնայած ծովն այդ օրն այնքան էլ խաղաղ չէր, վարչապետը որոշեց մենակ լողալ ծովում ու մի փոքր մտածել։ 

Ժամեր անց նրանից դեռ ոչ մի նորություն չկար։ Վարչապետի թիկնապահները միանգամից արտակարգ վիճակ հայտարարեցին։ Ավստրալիայի ամբողջ պատմության մեջ դեռ ոչ ոքի այսպես չեն փնտրել ու այսքան ուժեր չեն կենտրոնացրել գտնելու համար, ինչքան որ վարչապետ Հարոլդ Հոլտին, սակայն վերջինիս մարմինն այդպես էլ չգտնվեց։

Արդյունքում Հարոլդին մահացած համարեցին, ու նրա փոխարեն վարչապետ դարձավ Ջոն Մաքուենը։ Մինչև այսօր առաջինի կորստի 3 տարբերակ կա.

  1. Վարչապետն ուղղակի խեղդվել է, ինչպես որ ենթադրում են նրա հարազատներն ու նրա հետ եղած մարդիկ, 
  2. Վարչապետը ինքնասպան է եղել, քանի որ ուներ քաղաքական կառավարման խնդիրներ, 
  3. Վարչապետն ուղղակի փախել է երկրից ու պարտականություններից, ու այս ամենը կազմակերպել է աշխարհի որևէ այլ անկյունում հանգիստ ապրելու համար։ 
Սակայն փաստը մնում է փաստ, որ վարչապետ Հարոլդ Հոլտը դարձավ միակ պաշտոնյան աշխարհում, ում անփութությամբ կորցրին ու մինչև օրս այդպես էլ չեն կարողանում գտնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել