«Փաստ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական տվյալների, Հայ Առաքելական եկեղեցուց զատ մեր երկրում գրանցված է ևս 63 կրոնական կազմակերպություն (միասին՝ 64):

Այդ թվում են Ռուս ուղղափառ եկեղեցին իր 4 համայնքներով, մոլոկանների եկեղեցին, հրեական ու ասորական եկեղեցիները, Հայ կաթողիկե եկեղեցին:

Մնացյալներն, ըստ էության, այն կազմակերպություններն են, որոնք հասարակության մեջ բնորոշվում են որպես աղանդավորական կազմակերպություններ: Եթե հաշվի առնենք, որ կառույցներից երկուսը ունեն մի դեպքում՝ 10, մյուս դեպքում՝ 12 մարզային կամ համայնքային կազմակերպություններ, ապա դրանք մեկ միավոր հաշվելու դեպքում ստացվում է, որ Հայաստանում գործում է նման 31 առանձին կառույց:

Ընդ որում, ըստ չճշտված որոշ տեղեկությունների, այս թիվը ամենևին էլ ամբողջական չէ, քանի որ մի շարք կազմակերպություններ պարզապես պաշտոնապես գրանցված չեն:

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ աշխարհաքաղաքական ներկա վտանգավոր միտումների պարագայում չափազանց կարևոր է քրիստոնեական համայնքների համախմբվածությունը:

Սակայն փաստը մնում է փաստ, որ այսօր գործում է առնվազն 31 կազմակերպություն՝ իրենց մասնաճյուղերով հանդերձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել