Մամուլում շրջանառվող տեղեկություններով` նախագահականում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Իշխան Զաքարյանը կարող է չվերանշանակվել ՎՊ նախագահի պաշտոնում: Ինչպես հայտնի է, սեպտեմբերին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը: Նրա փոխարեն շրջանառվում է ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանի անունը: Ուշագրավն այն է, որ Լ. Յոլյանը, ով «գորշ կարդինալի» համբավ ունի և նախկինում առողջապահության փոխնախարար է եղել, ևս շքեղ առանձնատան սիրահար է:
ՎՊ փոխնախագահը բնակվում է քաղաքի կենտրոնում` Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Ուրուգվայի հյուպատոսության 6-հարկանի շքեղ շենքում, որի 2 հարկը Յոլյանին է պատկանում, 2 հարկը` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, 2 հարկն էլ` Ուրուգվայի հայ հյուպատոս Արմեն Հայրապետյանին: Ուրուգվայի հյուպատոսարանը առաջին հարկում 3 փոքր սենյակ ունի: Ի դեպ, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` այդ տարածքը Ռ. Քոչարյանը Ուրուգվային էր նվիրել առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար: