Բերետ

Բերետը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Այն կրել են և կրում են բոլորը՝ ֆրանսիացի ուսանողուհիներից մինչև պատկառելի տարիքի կանայք: Նախկինում և ինչու չէ նաև հիմա բերետ են կրում նաև զինծառայողները, սակայն համաձայնեք, որ աղջիկներին դրանք ավելի են սազում:

Նեղ տաբատ

Եվս մեկ իր, որ պետք է լինի ցանկացած աղջկա զգեստապահարանում: Այն կարելի է համադրել գրեթե ամեն ինչի հետ՝ ստանալով գրասենյակայինից մինչև առօրյա ոճ:

Մարգարտե շղթա

Պարտադիր չի հետևել «Մեծն Գեթսբի» ֆիլմի թեթևամիտ հերոսուհի Դեյզիին, ով պարզապես պարուրում էր իրեն մարգարտե շղթաներով: Բավարար է մեկ շարք շղթան: Եթե որևէ հավաքույթի եք պատրաստվում և ընտրել եք էլեգանտությունը, ապա մարգարտե շղթան ձեզ ռետրոշիկ կհաղորդի:

Փոքրիկ սև զգեստ

Սա Կոկո Շանելի կտակն է ողջ աշխարհում: Որքան էլ այս թեման չարծարծվի տասնամյակներ շարունակ, այն միշտ արդիական է և հանճարեղ իր պարզության մեջ:

Կաշվե բաճկոն

Կաշվե բաճկոնը վաղուց դադարել է բայքերներին և մետալիստներին պատկանել: Այժմ այս բաճկոնները կրում են նաև համեստ աղջիկները: Դասական կամ գամերով ու ճարմանդներով բաճկոնը ձեր կերպարին համարձակություն և խենթություն կտա:

Մարմնագույն բարձրակրունկներ

Այս կոշիկները մրցակից չունեն իրենց ոլորտում: Դրանք տեսողականորեն երկարացնում են ոտքերը և միշտ ոճային տեսք են հաղորդում ցանկացած հագուստի:

Կիսաշրջազգեստ-մատիտ

Սա գրասենյակային հագուստի լավագույն տարբերակն է: Իսկ եթե ինչ-որ համարձակ բան եք ուզում, ապա ընտրեք կաշվե մոդելներից մեկը: Այս կիսաշրջազգեստները կրում են բացարձակապես բարձրակրունկներով:

Ընդարձակ սվիտեր

Այն կարող եք գնել կամ «գողանալ» սիրելիի զգեստապահարանից: Վաղուց արդեն ընդունված է, որ ընդարձակ սվիտերը կարող եք  կրել լեգինսների հետ և չանհանգստանալ, թե ինչպես են դրանք նստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել