Մինչ Մեգան Մարքլը վայելում էր արքայազն Հարրիի հետ երկար սպասված միությունը, արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը Պակիստան կատարելիք այցի նախօրեին հանդիպել են Ագա-Խան Չորրորդի հետ: Քեթրինի նրբաճաշակ կերպարը անտարբեր չի թողել նույնիսկ 82-ամյա հոգևոր առաջնորդին, գրում է woman.ru-ն:

Հոկտեմբերի 2-ին արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը այցելել են Լոնդոնի Aga Khan Centre մշակութային կենտրոն: Այստեղ պատվավոր հյուրերին ընդունել է կազմակերպության հեղինակավոր հիմնադիր արքայազն Քարիմ Ագա-Խանը:

Քեմբրիջի դուքսը և դքսուհին այցը կատարել են Պակիստան մեկնելու նախօրեին. այստեղ նրանք հնարավորություն են ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու երկրի ժամանակակից մշակույթին:

Կարևոր իրադարձության համար 37-ամյա դքսուհին ընտրել էր ARossGirl բրենդի ծովի ալիքի գույն ունեցող թափվող երկար զգեստ, իսկ բարակ իրանն ընդգծում  էր կանաչ գոտին: 825 ֆունտ ստեռլինգ արժողությամբ զգեստը իր ոճով մոտ էր մուսուլմանական ավանդական կանացի զգեստի դիզայնին: Ենթադրաբար, դքսուհին, պատահական չէ, որ արևելյան մոտիվներ էր ներառել իր կերպարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել