Վճարովի ավտոկայանատեղիի համար պետք է վճարել միայն օնլայն բանկով, հեռախոսով Այս մարդկանց այսուհետև պետք չէ վճարել: Քաղաքապետարանի որոշմամբ` հուլիսի 1-ից ավտոկայանատեղիների 100, 200 կամ ավելի դրամները պետք է վճարել միայն օնլայն, բանկով կամ հեռախոսով:

Եվ այսպես, հուլիսի 1-ից Երևանի կենտրոնում, բացի պետական, կրթական և մշակութային հաստատությունների ավտոկանգառներից, բոլոր մնացած վայրերում կանգառները կլինեն վճարովի: Դրա համար յուրաքանչյուր վարորդ պետք է ամսական վճարի 2000 դրամ կամ տարին 12 հազար դրամ: Վճարումը հնարավոր է կատարել ոչ միայն ինտերնետով, այլև բջջային հեռախոսով` վարորդը կարող է 1045 համարին ուղարկել կարճ հաղորդագրություն` նշելով գումարն ու իր մեքենայի պետհամարանիշը:

Ավտոկայանատեղիների հսկողությունն իրականացնում է «Փարքինգ սիթի սերվիս»-ը: Ընկերությունը քաղաքապետարանի հայտարարած մրցույթի միակ մասնակիցն է եղել: Արդեն իսկ սկսել է կահավորել մայթերն ու ավտոկանգառների համար սահմանված վայրերը:

Կարմիր գծից այն կողմ կանգառն արգելվում է, իսկ կայանել կարելի է միայն ճիշտ դիրքով: Երթևեկության կանոնները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Կհսկեն հաղթող ընկերության շրջիկ մեքենաները, ճանապարհային ոստիկանությունն ու տեսախցիկները: Սա Մաշտոցի պողոտան է. յուրաքանչյուր քսան-երեսուն մետրը մեկ սյուներին ամրացված են տեսախցիկներ: Դրանք կգրանցեն մեքենայի կայանումն ու դուրս գալը: Եթե վարորդը չի վճարել կայանելու համար նախապես, ապա տանը կստանա ծրար` 5000 դրամ տուգանքով:

Մինչև օգոստոսի 1-ը տուգանքներ և արձանագրություններ չեն լինի, կարգազանցներին միայն կզգուշացնեն: Մինչև շաբաթվա վերջ կարմիր գծանշաններով փողոցներում կտեղադրվեն նաև տեղեկացնող ցուցանակներ` ում, երբ, ինչպես և ինչքան վճարել: Նոր կարգն առայժմ գործելու է միայն Կենտրոնի համար:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են կայանելու մեքենաները, տաքսի մեքենաները, իսկ ավտոկայանատեղիի համար հատկացված վճարումները կուղղվեն Երևան քաղաքի բյուջե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել