Ալբերտ Էյնշտեյնն իր ժամանակի ամենահանճարեղ գիտնականներից մեկն է եղել։ Նա մեծ ներդրում է ունեցել համաշխարհային գիտության զարգացման մեջ և դարձել է ֆիզիկայի ոլորտի Նոբելյան մրցանակակիր։ Նա նաև համարվում է արտակարգ ունակությունների տեր մարդ։ Նրան կարելի է համարել հանճար, ում արտահայտած մտքերը ոչ միայն իմաստուն են, այլ նաև սրամիտ։ Ահա կյանքի մի քանի դասեր, որոնք հնարավոր է ստանալ նրա մտքերից։
Յուրաքանչյուրն ունի իր տաղանդը
«Բոլորս հանճար ենք, սակայն եթե ձկանը դատեք ծառը բարձրանալու նրա կարողությամբ, ապա նա ամբողջ կյանքը կապրի իրեն հիմար համարելով»։
Մենք բոլորս էլ յուրահատուկ ենք։ Մեզանից յուրաքանչյուրն ունի տարբեր ունակություններ և հակումներ։ Սխալ է բոլորին չափել միևնույն չափանիշներով։ Եթե ձեզ մոտ որևէ բան չի ստացվում, ապա պետք չէ ձեզ դասեք հիմարների շարքին։ Ձեր տաղանդն ուրիշ բանի մեջ, քանի որ կան բաներ, որոնք դուք շատ լավ եք անում։ Զբաղվեք ձեր գործով և մի տաջվեք, որ չեք համապատասխանում ուրիշների չափանիշներին։
Շարժումը կյանք է
«Կյանքը նման է հեծանիվ քշելուն։ Հավասարակշռութունը պահպանելու համար մենք անընդհատ պետք է շարժվենք»։
Կյանքն իրոք նման է հեծանվավազքի։ Անընդհատ շարժում է հարկավոր։ Եթե կանգ առնեք, ապա չեք կարող պահել հավասարակշռությունը և կընկնեք։ Կարևոր է շարունակել շարժվելը և հաշվի չառնել ոչինչ։
Դադարեք վախենալ անհաջողություններից
«Այն մարդը, ով երբեք սխալներ չի արել, երբեք որևէ նոր բան չի փորձել»։
Յուրաքանչյուրս էլ սխալվում ենք։ Այստեղ ոչ մի վախենալու բան չկա։ Երբ որևէ նոր բանի հետ եք առնչվում, ապա սխալվելն անխուսափելի է։ Ընդունեք սա և ձեզանից հեռու վանեք սխալվելու վախերը։ Գործեք և այդ ժամանակ կհասնեք ձեր ուզածին։
Ցանկանում ես փոխել արդյունքը, փոխիր մոտեցումը
«Անիմաստ է շարունակել անել միևնույն բանը և այլ արդյունքի հույս ունենալ»։
Իրականում շատերս ենք ընկնում այս ծուղակի մեջ։ Մարդիկ մեկը մյուսի ետևից անում են այս սխալը։ Սակայն եթե դուք իրոք այլ արդյունք եք ցանկանում, ապա պետք է փոխեք մոտեցումը և անեք որևէ այլ բան։ Փոփոխություններն աննկատ չեն մնա։
Հետաքրքրվեք ձեզ շրջապատող աշխարհով
«Սովորեք երեկվանից, ապրեք այսօրով, հույսներդ դրեք վաղվա վրա։ Կարևորը մի՛ դադարեք հարցեր տալուց... Երբեք մի՛ կորցրեք սուրբ հետաքրքրասիրությունը»։
Կյանքը զարմանալի երևույթ է։ Ուղղակի դիտարկելով և վերլուծելով շատ բան կարելի է սովորել։ Ուշադրություն դարձրեք ձեր շուրջը տեղի ունեցող բաների վրա։ Փնտրող եղեք։ Մի դադարեք հետաքրքրվել նորով և մի կորցրեք զարմանալու կարողությունը։ Հետաքրքրասիրությունը կյանքը լցնում է վառ գույներով։