Armenpress.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն կշարունակի Վրաստանի հետ համագործակցությունը խորացնել դաշինքին նրա հնարավոր անդամակցության նախապատրաստման շրջանակներում եւ ապահովել, որ Սեւ ծովը կայունության աղբյուր մնա տարածաշրջանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին Բաթումում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը:

Հոկտեմբերի 3-ին Վրաստանում տեղի Է ունենում Հյուսիսատլանտյան խորհրդի արտագնա նիստը: «Մեր այցը Վրաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի անփոփոխ հանձնառության ակնառու դրսեւորումն Է: Դա նաեւ առիթ Է՝ նշելու «ՆԱՏՕ-Վրաստան բովանդակային փաթեթի»՝ Վրաստանի անվտանգության ու պաշտպանության սեկտորի բարեփոխմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նախապատրաստմանը մեր աջակցության անկյունաքարի հնգամյակը»,- նիստի բացման ժամանակ Գյոթեմյուլլերի խոսքը մեջբերում Է դաշինքի մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել