Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին հանրապետության կենտրոնական հատվածներից մեկում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ռազմավարական զորավարժություններին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը միշտ եղել է եւ կմնա մեր պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման առանցքային գործոններից մեկը:
Բակո Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել Արցախի Հանրապետության պաշտպանության գործում անձնական արիություն եւ խիզախություն ցուցաբերած մի խումբ զինծառայողների:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել