Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկինում սառեցրել էր Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը՝ կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով: Այս մասին հաղորդել է UNIAN-ը՝ վկայակոչելով Ամերիկայի առաջնորդի հայտարարությունը Սպիտակ տանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ մամուլի ասուլիսում: Այս մասին գրում է Gazeta-ն։

Թրամփը նշել է, որ նախքան Նախագահ Վլադիմիր Զելենսկու իշխանության գալը՝ Ուկրաինայում «հսկայական կոռուպցիա» է տեղի ունեցել, ավելին, քան ցանկացած այլ պետությունում:

«Իրականում նա համարվում էր աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը: Ես չէի ուզում փող տալ այդպիսի կոռումպացված մի երկրի», -ասել է Թրամփը:

Ըստ Միացյալ Նահանգների ղեկավարի, նա ապասառեցրել է օգնությունը Ուկրաինային ՝ Հանրապետական կուսակցության սենատոր Ռոբ Պորտմանի անձնական խնդրանքից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել