Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն: Ափսոսում եմ, որ դեռ ամբողջությամբ չկա այս գիտակցումը մեր քաղաքական խոսակցություններում: Նոր մշակույթի հաստատումը անհատական ջանք է պահանջում բոլորի՛ց: Ու սա վերաբերում է նաև նախկին պաշտոնյաներին, հակաիշխանական լրատվականներին ու սոցիալական ցանցերի որոշ օգտատերերին: Ձեր ձեռամբ այնքան ատելություն, կնատյացություն, անձնական կյանքի ոտնահարում է տեղի ունեցել, որ լավ կլինի խոսելու փոխարեն բացեք ձեր էջերը կարդացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել