168.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր եւ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հարաբերություններում երբեք մտերմություն չի եղել, բայց առկա են վստահության վրա հիմնված հարաբերություններ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Մեր միջեւ երբեք ոչ մի մտերմություն չի եղել, այն այժմ էլ չկա: Մեր միջեւ կան գործարար, լավ, ըստ իս, բավականին կայուն վստահելի հարաբերություններ, բայց իմ եւ նախագահի Թրամփի սերտ հարաբերությունները ոչ մի կերպ չեն ազդել ԱՄՆ-ում ներքաղաքական վեճերի վրա… ԱՄՆ-ի ներսում բոլոր այդ սկանդալներն սկսվել են նախքան Թրամփի հետ մեր ծանոթանալը. ի՞նչ գործ ունի այստեղ մտերմությունը»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ ելույթ ունենալով Ռուսաստանյան էներգետիկական շաբաթի շրջանակում:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2019/10/02/1182454.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել