«Քարդաշյան ընտանիք» ռեալթի-շոուի մասնակից և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյան-Ուեսթը լուսանկարվել է սեփական Skims ապրանքանիշի կազմվածքը շտկող ներքնազգեստով: Հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում:
Գովազդային լուսանկարում Քարդաշյանը ֆոտոխցիկի առջև կեցվածք է ընդդունել սև top bando-ով և Fits Everybody Collection («Համապատասխանում է բոլորին») հավաքածուի կիսավարտիքով: Արշավի հեղինակը իտալացի նկարիչ և լուսանկարիչ Վանեսա Բիկրոֆտն է: Skims ապրանքանիշի կայքում երկու տարբերակներն էլ հասանելի են մոտ 20 դոլար գնով:
Հեռուստաաստղի երկրպագուները գոհ էին Քարդաշյանի ֆոտոշարքից: «Ինչքան գեղեցիկ ես, Քիմ: Ես քեզ շատ եմ սիրում», «Իսկական թագուհի», «Այ սա մարմին է»,- գրել են հիացած երկրպագուները 1.5 միլիոն լայք հավաքած հրապարակման մեկնաբանություններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել