16-25 տարեկան
Սա սեքսուալության շեմ մուտք գործելու ժամանակաշրջանն է: Ամեն նոր հանդիպումից նա ակնկալում է ավելի լավ բացահայտել սեփական էմոցիաների և զգացողությունների ուժը: Կյանքի այս փուլն անցնում է մանկության և դեռահասության տարիների փորձի ուժեղ ազդեցության ներքո, աղջկա հոգեբանության մեջ դեռ գործում են պաշտպանողական նախկին մեխանիզմները: Ուստի երիտասարդ կանայք հարաբերություններում ավելի շատ փնտրում են պաշտպանվածության զգացում:
Մութ կողմեր՝ զայրույթ, ճնշվածություն, բողոք:
Լուսավոր կողմեր՝ գրավելու ցանկություն, ինքնագնահատականի բարձրացում, սպասելու կարողություն:
25-38 տարեկան
Էմոցիաների բնական կարգավորման ժամանակաշրջան. կինն արդեն ավելի լավ գիտի իր մարմինն ու այն, թե ինչ է պետք անել սեփական մարմնի հետ լեզու գտնելու համար: Նա ծանոթ է բուռն ապրումներին, ուստի սեքսուալ կյանքում ստեղծարար նոտաներ մտցնելու նրա ցանկությունը սկսում է ավելի վառ արտահայտվել:
Մութ կողմեր՝ անբավարարվածություն և անհամբերություն:
Լուսավոր կողմեր՝ համարձակություն, պատրաստակամություն:
38-47 տարեկան
40-ի շեմը ճշմարտության բացահայտման պահն է, երբ պետք է հստակ իմանալ, թե ինչ հարաբերությունների մեջ է կինն ինքն իր, իր մարմնի և ցանկությունների հետ: Մայրության մասին մտքերը մղվում են հետին պլան՝ կրկին ճանապարհ տալով ցանկությանն ու հաճույքին:
Մութ կողմեր՝ գրգռվածություն, թախիծ, ցանկության պակաս:
Լուսավոր կողմեր՝ ուրախություն, հոգևոր բացահայտումներ, ոգեշնչվածություն:
47-50 տարեկան
50-ի շեմին կինը կրկին վերադառնում է սեփական կանացիության և սեքսուալության փնտրտուքներին: Դա ինքնաճանաչման ճանապարհն է, որի ընթացքում կինը պետք է գիտակցի իր պատկանելությունը կանանց աշխարհին:
Մութ կողմեր՝ հուսահատության և հրճվանքի հերթափոխություն:
Լուսավոր կողմեր՝ սեքսուալության վերելք:
50-55 տարեկան
Եթե կարիք լիներ մեկ բառով բնորոշել այս փուլի սեքսուալությունը, ապա ամենաճշգրիտը կլիներ «կրկին»-ը: Հիսունից հետո կանանց մեծ մասի մոտ սկսվում է դաշտանադադարը, և թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիոլոգիական առումով իսկական փոթորիկ է սկսվում: Փոխվում է մարմինը, իջնում է լիբիդոն, դաշտանը դադարում է, և բնականաբար տրամադրության փոփոխություններ են տեղի ունենում:
Մութ կողմեր՝ վախ, միայնակություն, ընկճախտ:
Լուսավոր կողմեր՝ հոգևոր պայծառություն, կյանքի լիարժեքություն, անմիջականություն:
55+ տարեկան
Անհեթեթություն կլինի ասել, որ 65 տարեկանում մարմինը կնոջը ոչ մի անհանգստություն չի պատճառում: Բայց ցանկություն դեռ կա: Եվ եթե դա արտահայտելու հնարավորություն կա, այն կարող է անսպասելի անակնկալներ մատուցել, ինչպիսին են հետ-դաշտանադադարային օրգազմները: Սեքսուալ էներգիան կենտրոնացած է հաճույք ստանալու վրա:
Մութ կողմեր՝ ընկճախտ, միայնակություն, անտարբերություն, էմոցիաների բացակայություն:
Լուսավոր կողմեր՝ ազատություն, հավասարակշռություն, զվարթություն: