Ագարակի մաքսակետով Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 26.000 հատ մեկ օրական հավի ճուտ: Այս մասին տեղեկացնում է Սննդի անվտանգության պետական ծառայությունը:
Նշենք, որ առկա է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի «Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելելու մասին» հրամանը:
Այսպիսով, բեռի ներմուծումը չի թույլատրվել, և այն հետ է ուղարկվել:
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/hy/1372746186
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել