Արա, էս Կճոյանը ի՜նչ ֆռուկտն ա բայց, հերիք չի իրա գոյությամբ իսկ պղծում ա մեր Սուրբ Եկեղեցին, մի հատ էլ Արարատյան թեմն ա սարքել իր հոր դուքանը. հենց իրա մասին մի բան գրում են, միանգամից թեմը հայտարարություն ա տարածում` հերիք չի, դեռ մի բան էլ էս տնաշենների ամեն հայտարարությունը կարդալիս մոտդ տպավորություն է, որ հեսա ուր որ ա Կճոյանի մեջքին հրեշտակի թևերի շիթիլներ կծլեն: Հլա մի նայեք` էս խելոքները ինչ են գրել էս անգամ.
«Անցած երկու տարիների ընթացքում մի շարք լրատվամիջոցներ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանին վերագրեցին զանազան բացասական որակներ՝ հասարակության մեջ փորձ անելով ձևավորել Սրբազանի անձի՝ իրականությունից ամբողջովին կտրված ընկալում:
Հավասարակշռության և անկողմնակալության սկզբունքի պահպանման փոխարեն մի խումբ ԶԼՄ-ներ, թերևս միայն իրենց հայտնի պատճառներով, առ այսօր առավել կարևորում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդին՝ հասարակության կյանքից, նրա հոգսերից ամբողջովին կտրված ներկայացնելը:
Օգտվելով Նավասարդ արք. Կճոյանի լռությունից` մամուլի մի խումբ ներկայացուցիչներ անընդհատ մոլորության մեջ են գցում հասարակությանը՝ միևնույն ժամանակ զերծ մնալով սեփական գործողությունների համար որևէ պատասխանատվությունից:
Այս երկու տարվա ընթացքում առաջ քաշվող հարցադրումները և փաստարկները հաճախ դուրս են բերվում համատեքստից, աղավաղվում և առավելապես հարմարեցվում հրապարակումների քննադատական, դեղնավուն բնույթին: Մեկ անգամ ևս կոչ ենք անում լայն հասարակությանը թույլ չտալ կառավարելի դարձնել սեփական ենթագիտակցությունը նեղ խմբային շահերը հետապնդողներին»:
Ասա` այ կոտոշներ, այ անսատվածներ, գոնե մի քիչ Աստծուն սիրեք ու մի ցինիկացեք: Կարո՞ղ ա ես եմ «Բենթլիով» ֆռֆռում... Մնացած բոլոր բաներն էլ եթե անգամ սուտ լինեին, իսկ ես վստահ եմ, որ դա այդպես չի, մենակ էդ «Բենթլիի» համար Կճոյանին պետք ա հրապարակավ բանադրել ու ճիպոտներով լարել լեռները: Ի՞նչ եք դրած գլուխներս հարթուկում, ի՞նչ լռություն, ի՞նչ բան, օրը մեջ հերթական մուննաթոտ հարցազրույցներն ա տալիս, հոխորտում ա, հեքիաթներ ա պատմում:
Զատո մեր կաթողիկոսն էլ աչքիս բուդդիստ ա, նիրվանայի մեջ ա մտել ու խաբար չի` ինչ ա կատարվում իր շուրջբոլորը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/305806542889608
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել